Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Թշնամին էլ հեռանալիս կրճտացնում է ատամները

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Թշնամին էլ հեռանալիս կրճտացնում է ատամները
06.04.2016 | 16:30

Այո, դառնացած եմ: Ինձ մեղադրում ես, որ իբր չեմ հասկանում, թե իրականում ինչ մեծ բարիք է այդ հրադադարը: Չեմ հասկանում, այո, միգուցե այդ հեռավոր ափերում, որտեղ դու ես ապրում գոհ ու անփորձանք, բարիքն իրոք այլ համ ու հոտ ունի, քան մեզանում: Իսկ ես դառնացած եմ: Լկտի, վայրենաբար, հերթական անգամ օրը ցերեկով գալիս են մեր սրբությունների վրա, լլկում մեր հողը, թանկ կյանքեր խլում մեզնից, շրջապատի բոլոր հնարավոր ու անհնար լանգուլավազներից օգնություն ստանում, իսկ մեր այդ ոխերիմ բարեկամը, որի զենքով է մեր տունը փորձում քանդել արյունախումը, անհոդաբաշխ կոչեր է հնչեցնում, մեզ դաշնակից վավերագրված բելառուսը, ղազախը, տաջիկը, կիրգիզը և այլ բազմադեմ ստրկամիտներ ոչ միայն օգնություն են առաջարկում իմ թշնամուն, այլև ողբում նրա կորուստները, իմ թշնամին էլ հեռանալիս կրճտացնում է ատամները՝ սա թող դաս լինի ձեզ համար, էլի եմ գալու, խելոքավարի մի քիչ թողեք հանգստանամ...

Այո, չեմ հասկանում, դառնացած եմ: Ողբա՞մ, ողբամ զնահատակաց:

Դիտվել է՝ 3966

Մեկնաբանություններ